Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական հանդես ,,Խելացի մանուկ,, մանկական զարգացման կենտրոնում

10.03.2015

  2015 թվականի մարտի 6-ին Եղեգնաձորի ,,Գիտելիք,, համալսարանի դահլիճում կայացավ ,,Խելացի մանուկ,, մանկական զարգացման կենտրոնի սաների համերգը, նվիրված կանանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:
Երեխաներն իրենց ծնողներին և հրավիրյալ հյուրերին ողջունեցին երգ ու պարով, մայրերին նվիրված ոտանավորներով:
Ներկաներին միջոցառման առիթով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրեն Սուսաննա Ավագյանը:
Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին իրենց հուզիչ ելույթի համար, մաղթեց նրանց անհոգ մանկություն և ամուր առողջություն: Մարզպետը շնորհավորեց դահլիճում ներկա կանանց և աղջիկների Մարտի 8-ը:
Տոնական միջոցառումից հետո Հարություն Սարգսյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ աշխատանքային և ուսումնական պայմաններին, ինչպես նաև երեխաներին մատուցվող սննդակարգին:
Նշենք, որ կենտրոն են հաճախում Եղեգնաձորի և մերձակա համայքների նախադպրոցական և մսուրային տարիքի շուրջ 56 երեխա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00