Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին 21.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի աշխատանքներին։ Է.Ղազարյանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցած համաժողովի բացման լիագումար նիստերին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի «Հայաստանը միջազգային ասպարեզում» թեմայով զեկույցին, ինչպես նաև համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԴԵԴ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱՇՐՋԱՆԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԴԵԴ 2014-2015 ՈՒՍՈՒՄՆԱՇՐՋԱՆԸ 21.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում «Եվրոպական իտեգրացիա» թեմայով սեմինարով մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի 2014-2015 թվականների ուսումնաշրջանը։ Ուսումնաշրջանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, Եվրոպայի Խորհրդի քաղաքականության պլանավորման տնօրեն, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՔԴԵԴ 2007 թվականի շրջանավարտ Էդգար Ղազարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, ՔԴԵԴ 6-րդ թողարկման շրջանավարտ Հայր Ռուբենը։ Իր ողջույնի խոսքում Է.Ղազարյանն ընդգծեց ՔԴԵԴ մեծ դերն իր կյանքում, ինչպես նաև դրա կարևորությունը հասարակական ներկա հարաբերություններում։ ՔԴԵԴ այս տարվա առաջին սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել Եվրոպայի Խորհրդի քաղաքականության պլանավորման տնօրեն, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միչելսոնը և ՀՀ Նախագահին առընթեր Հանրայի խորհրդի նախագահ, ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Կկազմակերպվեն տոնական միջոցառումներ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին

Կկազմակերպվեն տոնական միջոցառումներ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին 19.09.2014

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկել է սեպտեմբերի 18-ին՝ մարզային մշակույթի կենտրոնում կազմակերպված թեմատիկ բաց դասով: Միջոցառումները կեզրափակվեն սեպտեմբերի 21-ին: Անկախության օրվա առիթով տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայքներում: Սեպտեմբերի 21-ին Եղեգնաձորի ամֆիթատրոնում ժամը 17-ին տեղի կունենա կրկեսային ներկայացում, որին կհաջորդի ժամը 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական համերգ-երեկոն: Երեկոյի ավարտին կկազմակերպվի հրավառություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքեր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքեր 18.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 17-ի լույսի 18-ի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ, անցկացրել է Խաչիկ գյուղի սահմանային դիրքերի N մարտական հենակետում: Է.Ղազարյանը հանդիպում է ունեցել մարտական հենակետում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, ընթրել զինվորների հետ: Մարզպետը շնորհավորել է զինվորականներին Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և ՀՀ իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրանց՝ բարեխիղճ ծառայության, Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության և մեր ժողովրդի խաղաղության ապահովման համար: Է.Ղազարյանը գրառում է կատարել հենակետի այցելուների մատյանում և գիշերն անցկացրել մարտական հենակետում:

Բաց դաս Անկախության օրվա կապակցությամբ

Բաց դաս Անկախության օրվա կապակցությամբ 18.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի հանրակթական ուսումնական հաստատությունների՝ Եղեգնաձոր և Վայք քաղաքների հիմնական և ավագ դպրոցների, Մալիշկայի թիվ 1, թիվ 2, Ագարակաձոր, Արենի, Արփի, Աղավնաձոր, Գետափ, Գլաձոր, Շատին, Վերնաշեն համայնքների միջնակարգ դպրոցների բարձր դասարանների աշակերտների, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի և Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների համար (շուրջ 460մասնակից) Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպվել էր Բաց դաս: Միջոցառումը, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում, սկսվեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ: Դասը վարեցին Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գևորգ Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Դասի ավարտին մարզպետ էդգար Ղազարյանի նվագակցությամբ և ձայնակցությամբ, ինչպես նաև ձայնակցությամբ դահլիճում գտնվող հանդիսատեսների, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երգչախումբը կատարեց ՀՀ պետական օրհներգը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի հայոց բանակին նվիրված երգը:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի թիվ 4 նիստը 18.09.2014

2014 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը՝ 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 4 նիստը, հետևյալ օրակարգով՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38