Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազգագրական  պարի փառատոն Վայոց ձորում

Ազգագրական պարի փառատոն Վայոց ձորում 26.08.2014

2014 թվականի օգոստոսի 23-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում անցկացվեց ազգագրական պարի վայոցձորյան փառատոն` նվիրված ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին: Փառատոնը կազմակերպել էին Վայոց ձորի մարզպետարանը և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնը`մարզպետ Էդգար Ղազարյանի հովանավորությամբ: Փառատոնին մասնակցում էին մարզում գործող ազգագրական պարի 7 խմբեր, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Փառատոնին ներկա էր > ազգագրական պարերի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցեց մասնակիցներին` նրանց համար բացահայտելով հայ ոգին կրող ազգագրական պարի որոշ գաղտնիքներ, խորհրդանշական շարժումներ: Փառատոնը եզրափակեց > համույթը, որը հիացրեց հանդիսատեսին իր բարձր կատարողական արվեստով: > համույթի ելույթից առաջ մասնակիցներին ողջունեց և մրցանակային տեղեր գրավածներին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրերը հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ 25.08.2014

2014 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Արտաբույնք և Եղեգիս համայնքներ: Արտաբույքում համայնքի ղեկավար Սամվել Սեդրակյանի և դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանի ուղեկցությամբ Է.Ղազարյանը շրջել է 5-րդ հրատապ ծրագրով հիմնանորոգվող դպրոցի տարածքում, ծանոթացել աշխատանքների կատարման որակին և ընթացքին:Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարը հավաստիացրել է աշխատանքները նախատեսված ժամկետներից շուտ ավարտելու վերաբերյալ: Իսկ Եղեգիսում համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանի և Եղեգնաձոր ՋՕԸ տնօրեն Հազարապետ Նազարյանի ուղեկցությամբ եղել է համայնքի շուրջ 40 հա հողատարածքների ջրարբիացման նպատակով կառուցված և արդեն շահագործվող ոռոգման ջրագծի ջրթողման տեղամասում և համոզվել, որ բաց թողնվող ջրի քանակը բավարար է նշված տարածքների ջրարբիացման համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ քննարկում նվիրված <<Երգը բարեկամության կամուրջ է >>  փառատոնի նախապատրաստական հարցերին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ քննարկում նվիրված <<Երգը բարեկամության կամուրջ է >> փառատոնի նախապատրաստական հարցերին 22.08.2014

2014 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քննարկում նվիրված > ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի նախապատրաստական հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչներ՝ կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի գլխավորությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցն անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով 21.08.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, համաձայնեցնելով ՀՀ կառավարության հետ, որոշում է կայացրել ՀՀ Վայոց ձորի մարզի > պետական ոչ առևտրային կազմակերպությունը ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու անունով անվանակոչելու վերաբերյալ: Ծնունդով նիժեգորոդցի ռուս մեծ մտավորականի անունով ՀՀ Վայոց ձորի մարզում դպրոց անվանակոչելու և ռուսաց լեզվի խորացված ուսուցում կազմակերպելու վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՌԴ Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևի միջև պայմանավորվածություն ձեռք է բերվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում նահանգապետի Վայոց ձոր կատարած այցի ընթացքում:

Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ ռոք երաժշտության երեկո

Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ ռոք երաժշտության երեկո 20.08.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ և ջանքերով, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ 2014 թվականի օգոստոսի 16-ի երեկոյան Ջերմուկի ըմպելասրահի տարածքում տեղի ունեցավ ռոք համերգ, Եղեգնաձորի MEET ME IN THE SKY նորաստեղծ խմբի կատարմամբ: Համերգային երեկոն հրաշալի նվեր էր Ջերմուկի բնակիչներին և հյուրերին: Համերգին իր ընտանիքով ներկա է եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ով իր շնորհակալություն է հայտնում երաժշտախմբի երիտասարդ կատարողներին՝ ներկաներին գեղեցիկ երեկո պարգևելու համար և մաղթում նրանց հետագա հաջողություններ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Ջերմուկ համայնք

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Ջերմուկ համայնք 20.08.2014

2014 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Ջերմուկ համայանք: Այցի շրջանակներում Է.Ղազարյանը մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի և Կեչուտի հիմնական դպրոցներ, ծանոթացել 2014-2015 թվականների ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ընթացքին, ինչպես նաև 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկող դպրոցականների կայուն սննդի կազմակերպման պայմաններին: 2014 թվականի ընթացքում ԳԵՈԹԻՄ ընկերության կողմից սոցիալական ծրագրերի շրջանակներում Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվել են սանհագույցների և ճաշարանի հիմնանորգման աշխատանքներ: Նույն օրը Է.Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելեց Ջերմուկում նոր կառուցված կեղտաջրերի մաքրման կայան, որտեղ ավարտվել են շինարարական աշխատանքներ և ներկայումս տեղադրվում են համապատասխան սարքավորումները: Կայանը կհանձնվի շահագործման 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38