Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Նորավանքում  մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Նորավանքում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին 19.08.2014

2014 թվականի օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես ժողովրդի մոտ տարածված է ասել՝ Խաղողօրնեքը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնը Նորավանքի վանական համալիրում հանդիսությամբ նշվեց նաև Հայստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի կողմից, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և մարզի այլ պաշտոնյաներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ, հյուրեր: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնակատարությունն սկսվեց համալիրի Սբ. Կարապետ եկեղեցում տեղի ունեցած Սբ. Պատարագով: Պատարագիչն էր Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը: Սուրբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը մաղթանքներից բացի նշեց, որ Խաղողի օրհնությամբ պաշտոնապես մեկնարկում է 2014 թվականի Արենի գինու փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 5-ը: Խաղողօրհնեքի արարողությունից հետո սկսվեց մշակութային հանդիսությունը, որը կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Սարավան համայնք

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Սարավան համայնք 19.08.2014

2014 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Սարավան համայնք: Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի և Սարավանի հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Փադունցի ուղեկցությամբ Է.Ղազարյանը շրջել է դպրոցի տարածքում, որտեղ ԳԵՈԹԻՄ ընկերության սոցիալական ծրագրերի շրջանակներում և Սարավան համայնքի համաֆինանսավորմամբ դպրոցին կից կառուցվում է նոր շինություն՝ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկող դպրոցականների կայուն սննդի ծրագրի ապահովման նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Նոր շինությունը կազմված կլինի խոհանոցից, դպրոցական բուֆետից, պահեստից և սանհագույցներից: Պատասխանատուների հավաստիացումներով շենքը շահագործման կհաձնվի 2014 թվականի սեպտեմբերին:

Քննարկվեցին  Ջերմուկի  սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները

Քննարկվեցին Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները 19.08.2014

2014 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ջերմուկի ՕԼԻՄՊԻԱ առողջարանում հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը, մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը, Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և համայնքի ավագանու անդամներ, առողջարանների և հյուրանոցների տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվելիք հնարավոր ներդրումային ծրագրերի նախագծերին, Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների բակերում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ և առաջարկով կառուցվելիք շախմատային բացօթյա դաշտերի, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորորդի մարզերի միջև համագործակցության շրջանակներում Ջերմուկում զբոսաշրջության զարգացման ծրագրերին առնչվող հարցեր:

Ռոք երաժշտության երեկո Ջերմուկ քաղաքում

Ռոք երաժշտության երեկո Ջերմուկ քաղաքում 15.08.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ և Ջերմուկի քաղաքապետարանի աջակցությամբ 2014 թվականի օգոստոսի 16-ին, երեկոյան ժամը՝ 20.00, Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում ելույթ կունենա Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի նորաստեղծ > ռոք խումբը, գեղարվեստական ղեկավար՝ Սմբատ Առաքելյան: Խմբի անդամները բոլորին՝ Ջերմուկ քաղաքի բնակիչներին, զբոսաշրջիկներին, առողջարաններում հանգստացողներին և հյուրերին սիրով հրավիրում են համերգին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը նվիրված Արենի գինու Փառատոնին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը նվիրված Արենի գինու Փառատոնին 14.08.2014

Օգոստոսի 13-ին Երևանի > ակումբում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը: Այն նվիրված էր արդեն ավանդական դարձած ամենամյա Արենի գինու Փառատոնին, որն այս տարի ավելի է ընդլայնել իր ժամանակացույցը և կտևի հինգ օր` հոկտեմբերի 1-ից 5-ը: Ասուլիսին հանդես եկավ նաև > փառատոն>> հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Փառատոնի պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 17-ին՝ Խաղողօրհնեքի տոնին, Նորավանքի վանական համալիրում առավոտյան մատուցվող Սուրբ պատարագով և խաղողի օրհնությամբ: Մարզպետը նշեց, որ Փառատոնի կազմակերպիչների առջև խնդիր է դրված տատեցտարի ընդլայնել տոնի ժամանակացույցը` ընդգրկելով միջոցառումների մեջ նորանոր համայնքներ, ընդլայնելով թե մասնակիցների ցանկը, թե Գինու տոնին այցելող հյուրերի թվաքանակը: Այս տարի այն տևելու է հինգ օր, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ կոնկրետ համայնքում նախատեսված են տոնական միջոցառումներ` խաղողի բերքահավաք, երգ, պար, ուտեստների համտես և այլն:

Խորհրդակցություն նվիրված մարզի դպրոցներում <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ներդրման կազմակերպչական աշխատանքներին

Խորհրդակցություն նվիրված մարզի դպրոցներում <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ներդրման կազմակերպչական աշխատանքներին 13.08.2014

2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ խորհրդակցություն՝ նվիրված մարզի դպրոցներում > ծրագրի ներդրման կազմակերպչական աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերը, մարզի դպրոցների տնօրենները և հաշվապահները: Մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը ներկայացրեց ծրագրի կարևորությունը և ներդրման նպատակայնությունը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38