Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց վարչական վարույթ

17.02.2016

 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներում կատարած տեսչական ստուգումների արդյունքում կազմված արձանագրության հիման վրա Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ անցկացվեց վարչական վարույթ, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մեսրոպ Մեսրոպյանը, աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը և այն համայնքների ղեկավարները, որտեղ իրականացվել էին տեսչական ստուգումներ:
Իրավաբանական բաժնի պետն ըստ համայնքների կետ առ կետ ներկայացրեց արձանագրություններում ներառված վարչական խախտման դեպքերը և համայնքների աշխատակազմերից ներկայացված առարկություններն ու հիմնավորումները:
Վարչական վարույթի արդյունքում, վարչական խախտում թույլ տալու համար, վարչական տույժեր կիրառվեցին մարզի մի շարք համանքների ղեկավարների նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34