Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը

18.02.2016

  Փետրվարի 18-ին օրվա երկրորդ կեսին 2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը: Հաշվետվությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ոլորտի գործունեությունը համակարգող փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Վարչության պետ Խաչիկ Գևորգյանն ընդունված կարգին համաձայն նախ ներկայացրեց վարչության աշխատակիցների գործառույթները, ապա ներկայացրեց 2015թ. վարչության գործունեության հաշվետվությունը:
Մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել մարզի առողջապահական հաստատությունների կողմից պետ-պատվերի շրջանակում իրականացվող բուժսպասարկան գործընթացը, անել հնարավոր ամենը բուժսպասարկման որակի բարձրացման համար:
Հ. Սարգսյանը հանձնարարեց վարչության պետին խիստ հսկողություն իրականացնել դեղորայքի բաշխման և սոցիալական նպաստների նշանակման գործընթացներին:
Վերջում մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչության պետին և աշխատակիցներին 2015 թվականին կատարած աշխատանքների համար և հանձնարարեց նպաստել վերը նշված գործընթացների հանդեպ ժողովրդի կողմից վստահության ձևավորմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34