Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները

Նախագահը դիտել է <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները 28.07.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող > մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները: «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (նախորդ տարի՝ 2041 ընտանիք): Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

ՀՀ արդարադատության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձոր

ՀՀ արդարադատության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձոր 26.07.2014

2014 թվականի հուլիսի 25-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ էր ժամանել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում նախարարն առանձնացրույց ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ, որից հետո մարզպետարանում կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետարանի նիստերի դահլիճում նախարարը հանդիպում ունեցավ դատավորների, արդարադատության ոլորտի մարզային կառույցների ղեկավարների, նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների ղեկավարաների հետ, որտեղ քննարկվեցին ոլորտային խնդիրներ, օրենսդրական կարգավորման և կազմակերպական հարցեր: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց նաև սահմանամերձ Խաչիկ համայնք, հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, այցելեց սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող ընտանիքների, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին:

Տեղի է  ունեցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում

Տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում 24.07.2014

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացնելու նպատակով 2014 թվականի հուլիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը նշել է, որ հանրապետությունում Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ կապված հանրային քննարկումների շրջանակում հերթական քննարկումը կազմակերպվել է Վայոց ձորի մարզում, որի վերաբերյալ մարզպետարանի կողմից իրականացվել է իրազեկում և քննարկումն ընթանում է դռնբաց: Այնուհետ Էդգար Ղազարյանը խոսքը փոխանցել է ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանին և Վարդան Պողոսյանին: Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել է, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրա՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը»,- ասել է Վարդան Պողոսյանը: Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` նա նշել է, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով:

Հայտարարություն

Հայտարարություն 23.07.2014

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացնելու նպատակով 2014 թվականի հուլիսի 24-ին, ժամը՝ 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնարդույթները կներկայացնեն ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գ. Կուտոյանը և Վ. Պողոսյանը: Հանրային քննարկումը կկայանա դռնբաց: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կկատարի քաղաքացիների ընդունելություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կկատարի քաղաքացիների ընդունելություն 23.07.2014

2014 թվականի հուլիսի 25-ին, ժամը՝ 10.30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առաջին հարկում տեղակայված Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվական հասարակական > կենտրոնում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կընդունի ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչներին: Ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են այցելել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն՝ մարզպետարանի շենք, երկրորդ հարկ, 211 սենյակ, կամ զանգահարել (+374281)2.40.69 հեռախոսահամարով՝ վարչության պետ Խաչիկ Գևորգյանին: Նույն օրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կհանդիպի ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ, որից հետո մարզպետարանում տեղի կունենա հանդիպում ՀՀ ԱՆ աշխատակազմի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների հետ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Վայոց ձորի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Վայոց ձորի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 21.07.2014

2014 թվականի հուլիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Վայոց ձորի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրենց եռօրյա հանգիստն էին անցկացնում Ծաղկաձորում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների գործունեության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Գաբրիելյանը։ Հանդիման ընթացքում Է.Ղազարյանը ներկայացրեց երիտասարդության բնագավառում մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մարզպետին կից երիտասարդական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները։ Մարզպետը ներկայացրեց նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և առաջարկեց երիտասարդ հանրապետականներին առավել ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքային կյանքում, սեփական նախաձեռնություններով և ծրագրերով մասնակցություն ցուցաբերել ոչ միայն երիտասարդական, այլև հասարակական կյանքին ընդհանրապես։ Կարեն Ավագյանի կողմից առանձնահատուկ կարևորություն տրվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպություններում տարբեր հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությանը, որտեղ երիտասարդները կարող են առավել արդյունավետ գործունեություն ծավալել ըստ իրենց մասնագիտական ունակությունների և նախասիրությունների։ Կարևորվեց նաև ՀՀԿ բոլոր սկզբնական կազմակերպություններում, հատկապես գյուղական բնակավայրերում ՀՀԿ ակտիվ երիտասարդական կառույցների ձևավորման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Է.Ղազարյանն իր պատրաստակամությունը հայտնեց համակողմանի և լիարժեք աջակցություն ցուցաբերել երիտասարդներին իրենց ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հարցում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38