Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում<<Հեյֆեր Ինտերնեյշնլ Արմենիա>> ծրագրի ղեկավարության հետ

Աշխատանքային հանդիպում<<Հեյֆեր Ինտերնեյշնլ Արմենիա>> ծրագրի ղեկավարության հետ 13.08.2014

2014 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ > (Heifer International Armenia) ծրագրի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարության հետ: >-ը 1999թ-ից Հայաստանում գործող գյուղական համայնքների զարգացման ծրագիր է, որի առաքելութունն է աջակցել փոքր գյուղացիական տնտեսություններին, ֆերմաներին` գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործընթացներում, տնտեսապես արդյունավետ կառավարման հասնելու ուղղությամբ: Մասնավորապես, ծրագրի տնօրեն Անահիտ Ղազանչյանի հետ քննարկվեցին մարզում ս.թ. հոկտեմբերի 1-ից 5-ը անցկացվելիք, արդեն ավանդական դարձած > միջոցառումները, դրանց շրջանակներում գյուղական համայնքներում և համայնքային տնտեսություններում իրականացվելիք աշխատանքները, դրանց հնարավոր աջակցության հարցերը: Խոսվեց փառատոնի միասնական բրենդի ստեղծման աշխատանքներում > ծրագրի հնարավոր աջակցության մասին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Վայքի և Սերսի հիմնական, Մարտիրոսի և Ազատեկի միջնակարգ դպրոցներում

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Վայքի և Սերսի հիմնական, Մարտիրոսի և Ազատեկի միջնակարգ դպրոցներում 11.08.2014

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի թիվ 33-8 արձանագրային որոշման > ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի 2014-2016 թթ. միջոցառումներն իրականացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 01.11.2013թվականի N124 կարգադրությամբ ստեղծվել է Վայոց ձորի մարզային հանձնաժողով, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի նախագահությամբ: Իսկ 02.08.2014թ. N 67 կարգադրությամբ հաստատվել է ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը, որի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը ՌԴ սննդի արդյունապերության ինստիտուտի մարզային ներկայացուցիչ Էդգար Մանուկյանի ուղեկցությամբ ս/թ օգոստոսի 7-ին աշխատանքային այցով եղել է Վայքի և Սերսի հիմնական, Մարտիրոսի և Ազատեկի միջնակարգ դպրոցներում: Մարզպետի տեղակալը տեղեկացնում է, որ Վայքի հիմնական դպրոցում ավարտին է հասցվել շինարարական և հարդարման աշխատանքները,

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց <<Հայկական միրգ>> ծրագրի արդյունավետության բարձրացման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց <<Հայկական միրգ>> ծրագրի արդյունավետության բարձրացման հարցը 08.08.2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված > ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, > պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, > ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը և վերոնշյալ մարզպետարանների գյուղատնտեսության վարչության պետերը: > ԲԲԸ հիմնադրվել է 2011 թվականին: Ծրագրով, որի նպատակն է ինտենսիվ այգեգործության զարգացումը, նախատեսվում է հիմնել 306 հեկտար ընկույզի, դեղձի, բալի և այլ պտղատեսակների այգիներ, որոնք կունենան նոր, ժամանակակակից տեխնոլոգիաներ և կբավարարեն տեղական շուկայի պահանջարկը: Ներկայումս հիմնվել է 50.8 հեկտար պտղատու այգիներ՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում:

Քննարկվել է <<Մագելանի>> քարանձավը վարձակալությամբ հանձնելու հարցը

Քննարկվել է <<Մագելանի>> քարանձավը վարձակալությամբ հանձնելու հարցը 08.08.2014

2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելանի քարանձավը ՀՀ մշակույթի նախարարության կողմից վարձակալությամբ հանձնելու հարցի քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված գրության հիման վրա, որով բազմաթիվ հիմնավորումներով առաջարկվել էր ձեռնպահ մնալ քարանձավի մասնավոր ընկերությանը վարձակալությամբ հանձնելու գաղափարից: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, ինչպես նաև ոլորտի գիտնականներ և մասնագետներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցման ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցման ծրագրի ներկայացուցիչների հետ 07.08.2014

2014 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ ՄԶԳ > (EDMC) հայաստանյան ծրագրի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին մարզում զբոսաշրջության զարգացման համատեքստում միջազգային այդ կազմակերպության խորհրատվական աջակցության, մասնավորապես Արենի համայնքի և Նորավանքի տարածքում միասնական զարգացման և ներդրումային ծրագրի (Մաստեր պլան) հետ կապված հարցեր: Կազմակերպության ներկայացուցիչ, միջազգային փորձագետ Ջիմ Ջեսմին ներկայացրեց կազմակերպության կողմից պատրաստված եռաչափ սխեմատիկ տեսանյութը` վերոնշյալ զարգացման գոտում ենթակառուցվածքների տեղակայման, դրանց նպատակահարմարության և ֆունկցիոնալ նշանակության առումներով:

Աշխատանքային այցելություն Արին և Ազատեկ համայնքներ

Աշխատանքային այցելություն Արին և Ազատեկ համայնքներ 06.08.2014

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հանձնարարությամբ 2014 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Արամ Գրիգորյանի, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի և > ծրագրի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արին և Ազատեկ համայնքներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38