Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում համայնքների բյուջեների եկամունտները հավաքագրվել են  107,4 %-ով

ՀՀ Վայոց ձորի մարզում համայնքների բյուջեների եկամունտները հավաքագրվել են 107,4 %-ով 02.08.2014

2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների եկամուտները հավաքագրվել են 107,4%-ով: Ընդ որում սեփական եկամուտների հավաքագրումը կազմում է 113,8% : Հատկապես հավաքագրման բարձր մակարդակ է արձանագրվել գույքահարկի գծով՝ 131,0%, իսկ հողի հարկի հավաքագրումը կազմել է 107,4%:Համայնքների գերակշիռ մասում արձանագրվել է եկամուտների ամբողջական հավաքագրում բոլոր եկամտատեսակների գծով: Հավաքագրման տեսանկյունից, հատկապես հողի հարկի առումով, ամբողջությամբ իրենց եկամուտները չեն հավաքագրել միայն Եղեգիս, Հորբատեղ, Մարտիրոս, Ջերմուկ և Գնդեվազ համայնքները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը շրջայց է կատարել Հերհեր և Կարմրաշեն գյուղերի ճանապարհի  վերանորոգվող  շինհրապարակում և ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը շրջայց է կատարել Հերհեր և Կարմրաշեն գյուղերի ճանապարհի վերանորոգվող շինհրապարակում և ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին 02.08.2014

2014 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Հերհեր և Կարմրաշեն գյուղերի ճանապարհի վերանորգման շինհրապարակ՝ տեղում վերանորոգման աշխատանքներին ընթացքին ծանոթանալու նպատակով: Ճանապարհի հիմնանորոգման խնդիրը բարաձրացվել է համայնքի բնակիչների կողմից, որոնց հետ ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2014 թվականի մարտի 4-ին կայացած հանդիպման ժամանակ Է.Ղազարյանը խոստացել էր առաջին իսկ հնարավորության դեպքում միջոցներ նախատեսել ճանապարհի հիմնանորոգման համար (http://vdzor.gov.am/news/item/2014/03/07/478/): Մարզպետի խոստումը երկար սպասեցնել չտվեց: 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին ճանապարհաշինության նպատակով հատկացված ողջ միջոցները (շուրջ 80 մլն. դրամ) ուղղվեց ճանապարհի հիմնանորոգման ծրագրին: Կատարված աշխատանքնենրի արդյունքում ճանապարհի մի մասն ամբողջությամբ ասֆալտապատվել է, մի զգալի մասում իրականացվել են փոսային նորագման աշխատանքներ, իսկ առավել դժվար անցանելի հատվածներում ապահովվել է ավազակոպճային ծածկույթ: Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարատին հասցնել 2014 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն շինարարական կազմակերպության ղեկավարների հավաստիացումներով, այն հնարավոր կլինի ամբողջությամբ շահագործման հանձնել ժամկետից շուտ:

Հուլիս ամսին Վայոց ձորի մարզում ծնվել է 52 երեխա

Հուլիս ամսին Վայոց ձորի մարզում ծնվել է 52 երեխա 01.08.2014

Տեղեկատվություն՝ 2014 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 01.08.2014

2014 թվականի օգոստոսի 1-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Արամ Գրիգորյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ներքոնշյալ ՓԲԸ-ների ղեկավարները: Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. 2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով >, > > ՓԲԸ-ներում իրականացված աուդիտի հաշվետվությունների ներկայացում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Վայոց ձորի մարզպետին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Վայոց ձորի մարզպետին 01.08.2014

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին շնորհակալական նամակ է հղել, որի մեջ շարադրված է. > մրցույթի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և մրցույթի 1-ին և 2-րդ փուլերին անձամբ և ընտանիքով ակտիվ մասնակցություն ունենալու համար>>:

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ 31.07.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով: Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում ներկայում կառուցվում է 5 սպանդանոց. երկուսը՝ Կոտայքի մարզում, ևս մեկական սպանդանոցներ՝ Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Ներկայում ընթանում են սպանդանոցների շինարարական աշխատանքները: Ծրագրի նպատակն է Հայաստանի մի քանի մարզերում կազմակերպել մսամթերքի ապահով և հիգիենիկ արտադրություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:02:01