Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

19.05.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Համահայկական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահե Հարությունյանին, աշխատանքային խմբով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության, ինչպես նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց մարզում զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Բանախոսը ներկայացրեց, որ Համահայկական տեղեկատվական կենտրոնի կողմից նախապատրասվում է թողարկվել  ,,Welcome to Armenia,, անվամբ գիդ-տարեգիրք, միտված՝ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը: Նախատեսվում է գիդ-տարեգրքի էջերում, ի թիվս Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաև մշակութային այլ արժեքների, զետեղել նաև հայկական ավանդական ուտեստները և խմիչքները նաև օտարերկրյա հյուրերին և զբոսաշրջիկներին հասնելի դարձնելու նպատակով կազմակերպվող փառատոներին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝ նաև ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերվող փառատոների վերաբերյալ:
Մարզպետը նշեց, որ մարզում կազմակերպվում են գինու, մրգային օղու, ինձպես նաև մարզում արտադրվող բնամթերքների և գյուղմթերքների փառատոներ, որոնց մասին կարելի է հարուստ տեղեկություններ զետեղել: Իսկ պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի առատությամբ Վայոց ձորի մարզը Հայաստանի Հանրապետությունում համարվում է եզակի հարստություն ունեցող մարզերից մեկը: Մարզպետ Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում գիդ-տարեգրքի ստեղծման գաղափարը և համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38