Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում

20.05.2016

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, մշակույթի և սպորտի գծով պատասխանատու Աղասի Հովհաննիսյանին, ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին արժանանալու կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և մարզային ենթակայության մշակութային կազմակերպությունների ղեկավարները:
Մարզպետը գոհունակություն հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարը հարգել է իր միջնորդագիրը և շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց հոբելյարին: Շնորհավորանքին միացան նաև ներկաները, մաղթելով՝ աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38