Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՌԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաև Ռինդ գյուղի օրը: Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա ծրագրերով: Ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը նշել է, որ արդեն 10 տարի իրականացվող ներդրումային այս ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես որակյալ գինի արտադրող երկիր և «Արենի» խաղողի տեղական սորտից պատրաստվող «Զորահ Կարասի» հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում:

ԿԱԴԱՆՍԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ԿԱԴԱՆՍԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ 05.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 3-ին Արենի գինու փառատոնի մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակններում Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում համերգով հանդես եկավ ԿԱԴԱՆՍ անսաբլը: Համերգի նախաձեռնել և կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ Է.ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ Է.ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2014

Սիրելի ուսուցիչներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այն մասնագիտական է թերևս միայն Ձեզ համար, իսկ մենք՝ Ձեր սաները, այն նշում ենք իբրև խոնարհումով, ակնածանքով, երախտիքով և գեղեցիկ հիշողություններով համեմված համաժողովրդական տոն: Ցանկացած մասնագիտություն կարևոր է մեր հասարակության համար, բոլորի աշխատնքն են գնահատելի է և հարգանքի արժանի, սակայն Ձեր աշխատանքով Դուք հիմքն եք դնում բոլոր մասնագիտությունների կայացման համար: Ցանկացած գործում հաջողության հիմքը կրթություն է: Դուք օգնում եք բոլոր ծնողներին ծրենց համար ամենակարևոր խնդրի լուծման՝ իրենց երեխաների կրթության և դաստիարակության հարցում: Շնորհակալ ենք Ձեր հայրենանվեր, նվիրական և սրտացավ աշխատանքի համար: Ձեր աշխատանքի լավագույն գնահատականը, կարծում եմ, Ձեր հազարավոր սաների սերն ու հարգանքն է, որը նրանց ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Մենք մեր կողմից անում ենք հնարավոր առավելագույնը Ձեր աշխատանքի լավագույն պայմանները ստեղծելու համար: Մաղթում ենք Ձեզ առողջություն, նոր ուժ, եռանդ և հաջողություններ արգասաբեր աշխատանքում: Էդգար Ղազարյան ՀՀ Վայոց ձորի մարզպետ 5, հոկտեմբերի 2014թ.

ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2014

ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ 2014 05.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում տեղի ունեցավ Արենի գինու փառատոնի գլխավոր միջոցառումներից մեկը՝ Գինու տոնը:

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ 05.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 4-ին Գրադարանավարի օրվան ընդառաջ Վայոց ձորի մարզային գրադարանը կազմակերպել էր միջացառումներ իր ընթերցողների և հյուրերի համար: Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական երեկոյին ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելիսկ Հարությունյանը և Արամ Գրիգորյանը:

ՌՈՔ ՀԱՄԵՐԳ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՌՈՔ ՀԱՄԵՐԳ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ 05.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 3-ին Արենի գինու փառատոնի մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակններում Եղեգնաձորի ամֆիթատրոնում համերգով հանդես եկավ MEET ME IN THE SKY ռոք խումբը: Համերգի նախաձեռնել և կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53