Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում

20.05.2016

 Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզային գրադարանում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում նվիրված Ֆրանկոֆոնիային:
Միջոցառումը կազմակերպվել էր մարզային գրադարանի մանկան բաժնի կողմից Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաների ուժերով: Բացման խոսքով հանդս եկավ մանկական բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանը: Երեխաները ֆրանսերենով ներկայացրին ֆրանսիական չափածո գրականության նմուշներ, հեքիաթներ և երգեր: Հայերեն լեզվով ներկայացվեց ֆրանսիական մտածողների թևավոր մտքեր և ասացվածքներ:
Միջոցառման ավարտին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, միջոցառման կազմակերպիչներին և ֆրանսերենով միջոցառումը վարող աշակերտներին:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիան միջազգային կազմակերպություն է, որի գործունեությունը միտված է ֆրանսախոս երկրների համագործակցության ակտիվացմանը։ Միավորում է 56 անդամ պետությունների։ Կան նաև 14 դիտորդ անդամներ։ Անդամ լինելու նախապայմանը ֆրանսերեն լեզվին տիրապետելու մակարդակը չէ որևէ երկրում, այլ տվյալ երկրի և ֆրանսիայի միջև ձևավորված մշակութային կապերը։ Այժմյան կարգավիճակով Ֆրանկոֆոնիան գործում է 1970 թվականից։ Միջազգային այս կազմակերպության կարգախոսն է՝ ,,Հավասարություն, փոխլրացում, համերաշխություն,,:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38