Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016>> մարզական միջոցառման մարզային փուլը

27.05.2016

  Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016,, մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված թիմերը` Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 5, Վայքի թիվ 1 և Վայքի թիվ 3 մանկապարտեզները:
Մարզային փուլում փոքրիկ մարզիկները մրցում էին հետևյալ մարզաձևերում` փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով և հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը:
Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ պատվավոր մրցանակին արժանացավ Վայքի թիվ 2 մանկապարտեզը, իսկ Վայքի թիվ 1 մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Հաղթող թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով, որոնք մրցանակակիրներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
<<Հարգելի ծնողներ, սիրելի փոքրիկ մարզիկներ, շնորհավորում եմ բոլորիս մասնակցության և հաղթանակի համար: Այստեղ հաղթողներ և պարտվողներ չկան: Կա մեկ միասնական նպատակ՝ ունենալ առողջ և սպորտասեր սերունդ: Ես համոզված եմ, որ այն փոքրիկները, որոնք մասնակցելու են մրցույթի հանրապետական փուլին, կունենան մեծ նվաճումներ և հաղթանակով ետ կվերադառնան Վայոց ձոր>>,- իր խոսքում նշեց մարզպետ Հ. Սարգսյանը:
Հարկ է նշել, որ <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մարզական միջոցառումն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
Նշենք, որ մրցույթին մասնակցած բոլոր մանկապարտեզները Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացան շնորհակալագրերի: Շնորհակալագրերի արժանացան նաև մանկապարտեզների դաստիարակները՝ փոքրիկ մարզիկներին մրցույթին լավագույնս նախապատրաստելու համար:
Հավելենք, որ մրցանակային տեղեր գրաված 3 թիմերը ստանալու են ՀՀ Նախագահի կողմից սահմանված դրամական պարգևներ:
Մարզային փուլում հաղթող ճանաչված Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը կմասնակցի հուլիս ամսին Երևանում կայանլիք <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2016>> մարզական միջոցառման մրցույթի հանրապետական փուլին: Հատկանշական է, որ Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը երկու տարի անընդմեջ հաղթող է ճանաչվում:
Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր փոքրիկ մարզիկներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08