Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հնչեց Վերջին զանգը

27.05.2016

 Այսօր՝ մայիսի 27-ին, դպրոցական զանգը վերջին անգամ հնչեց նաև Վայոց ձորի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար: Մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն այցելել են դպրոցներ և մասնակցել դպրոցներում կազմակերպվող տոնական վերջին դասերին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է գտնվել Եղեգնաձորի ավագ դպրոցի <<Վերջին զանգ>> տոնական միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև մարզի ուժային կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ աշակերտներ և ծնողներ:
Միջոցառման սկզբում ներակները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակը, իսկ միջոցառման մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի բարեմաղթանքներով:
Ավագ դպրոցում տոնական բարձր տրամադրություն էր տիրում: Բեմում հուզմունքից մի փոքր շփոթված, մի քիչ ամաչկոտ աշակերտների աչքերում նկատելի էր մեծ երախտագիտություն, որը երեխաները տածում են իրենց ուսուցիչների նկատմամբ:
Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհավորելով ուսուցիչներին, շրջանավարտներին և նրանց ծնողներին <<Վերջին զանգ>>-ի կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ մեր հայրենիքի ապագան գտնվում է ուժեղ, ամուր և կրթված մարդկանց ձեռքերում և ապրիլյան դեպքերը դրա վառ ապացույցն են: <<Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկներում, կանաչ ճանապարհ և խաղաղ երկինք եմ ցանկանում մեր երկրին>>,- իր խոսքում նշեց Հ. Սարգսյանը:
Դպրոցական կյանքն իր հետաքրքիր և խենթ առօրյայով երբեք չի մոռացվում: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում դպրոցն այն ռուբիկոնն է, որն անցնելով մենք սկիզբ ենք դնում մի նոր ուղու, նոր ճանապարհի` ճանապարհ դեպի մասնագիտական կրթություն: Այդ ճանապարդը դժվար է, քարքարոտ ու պահանջկոտ: Միևնույն ժամանակ այդ ճանապարհը լի է վերելքներով, երջանիկ և անմոռաց պահերով:
Նշենք, որ դպրոցական կյանքին հրաժեշտ տվեցին Վայոց ձորի մարզի 527 շրջանավարտներ, որոնցից՝ 31 միջնակարգ դպրոցների 370 և ավագ դպրոցների 157 շրջանավարտներ:
Հաջողություն և նորանոր ձեռքբերումներ ենք ցանկանում մեր հանրապետության բոլոր շրջանավարտներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28