Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

27.05.2016

 Սիրելի հայրենակիցներ:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր, հայոց պետականության հաստատումը` պետականության յոթդարյա կորստից հետո:
Պատմական ճշմարտություն է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի, սակայն այդ ընթացքում ստեղծված պատական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որը հռչակվեց 1920թ-ին, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության, որը հռրակվեց   1991 թվականին: 
Թեև մեր ժողովրդի պատմական կեսագրությունը եղել է նաև անկումներով, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականությունն է:
Փառք ու պատիվ մաղթենք բոլոր նրանց, ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին, մեզ ավանդելով՝ այս մի բուռ երկիր և ապացուցեցին թշնամուն, որ 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի ոչ միայն հայրենասիրության, այլև հայրենապաշտության վկայությունն է:
Հարգելիներս, բոլոր ժամանակների մեր նահատակների ու հերոսների կյանքի գնով մեզ հասած Հայաստան երկրի զորացումն ու հզորացումը մեր սերնդի գործն է, ի պատասխան նրանց թափված արյան  և ի լրումն նրանց կիսատ մնացած երազանքների:
Կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ օրեր և ամուր պետականություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28