Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում նվիրված Հանրապետության տոնին

30.05.2016

 Մայիսի 28-ը Հայաստանի պետականության վերածնունդը խորհրդանշող պատմական և նշանակալից իրադարձություններից մեկն է: Այդ օրը ծնունդ է առել Հայաստանի առաջին Հանրապետությունը:
Եղեգնաձորի ամֆիթատրոնում անցկացվեց տոնական միջոցառում  մեր հանրապետության համար կարևորագույն տոներից մեկի կապակցությամբ: Տոնական համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի կողմից, որի ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի մարզի պարային խմբեր, անհատ և հեղինակային կատարողներ, երգչախմբեր:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ վայոցձորցիներ, հյուրեր:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից:
Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել հայ ժողովրդին ոչնչացումից:
1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, <<Հայկական ազգային խորհրդի>> կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:
Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և, հանրապետությունը խորհրդայնացվել է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:16:31