Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին <<Կենգուրու 2016>> միջազգային մաթեմատիկական մրցույթի վայոցձորյան դպրոցների մասնակիցները

01.06.2016

Հուլիսի 1-ին Եղեգնաձորի ավագ դպրոցի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզից <<Կենգուրու 2016>> միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցած աշակերտների հանդիպումը կազմակերպիչների`«Այբ» կրթական հիմնադրամի, ներկայացուցիչների հետ:
Ընդհանուր առմամբ մրցույթին ՀՀ Վայոց ձորի մարզից մասնակցել է մարզի 28 դպրոցի 691 աշակերտ: Իսկ հանդիպմանը մասնակցում էին ամենաբարձր միավորներ ապահոված 35 մրցանակակիր երեխաները: Հանդիպմանը ներկա էին դպրոցների ներկայացուցիչներ, մաթեմատիկայի ուսուցիչներ, ծնողներ: Հանդիպումը բացեց և մրցույթի մասնակիցներին ողջունեց ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը: 
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Մասնակիցներին ողջունեց և կազմակերպիչներին ուղղված շնորհակալանքի խոսք ասաց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Աշակերտներին տրվեցին նվերներ և պատվոգրեր, ինչպես նաև մասնակցության հավաստագրեր: Յուրաքանչյուր դպրոց և առավելագույն միավորներ հավաքած աշակերտ ստացավ նաև նախորդ տարվա մրցույթի խնդիրների ժողովածուն:

Նշենք, որ մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Այն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38