Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցահանդես նվիրված Թանգարանների միջազգային օրվան

27.05.2016

 Մայիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության <<Ցուցահանդեսային կենտրոն>> ՊՈԱԿ-ի և Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացմանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանը: Ցուցահանդեսում ընդգրկված են այնպիսի աշխատանքներ, որոնցում արտահայտված է հայկական բնաշխարհը գունային իր ողջ ներկապնակով:
Ինչպես նշեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, բնության մեջ մեզ արդեն ծանոթ ամեն անկյուն կտավների վրա նոր շունչ է ստանում, իսկ գարնանային բնության զարթոնքը նկարչին տալիս մեկ այլ տրամադրություն, խթան և թարմ շունչ նորանոր կտավներ ստեղծելու և արարելու համար:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը նվիրված է Թանգարանների միջազգային օրվան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:30:45