Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումներ Վայոց ձորում

01.06.2016

 Հունիսի 1-ի՝  Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, հյուրեր, ծնողներ:
Միջոցառումն սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի  շնորհավորական ուղերձով, որը  հանդիսատեսին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը:
Համերգային ծրագրին մասնակցում էին Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքային և Արենի, Զառիթափ, Գետափ գյուղական համայնքներում գործող մշակութային խմբերը, արվեստի կրթօջախների և նախադպրոցական հաստատությունների համույթները և անհատ կատարողները: Միջոցառման ամենակարևոր մասնակիցները՝ ուրախ ու ժպտադեմ երեխաները, մեծ հրճվանքով մասնակցում էին կատարվող երաժշտական համարներին: Նրանց ուրախությունը լիարժեք դարձրեց հեքիաթների հերոսների հայտնվելը: Հեքիաթի հերոսների ներկայության համար առանձնահատուկ ուրախացել էր մինչ տոնական համերգի սկսելը հաղորդավարի հետ բեմ բարձրացած փոքրիկ Միլենան, որի ծննդյան օրը համընկնում է տոնական օրվան:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն նախադպրոցական հիմնարկ,, մրցույթի մարզային փուլում հաղթանակած Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի սաները: ՀՀ Վայոց ձորի մարզպետի պատվոգրերը և մրցաշարի գավաթը հանդիսավորությամբ մանկապարտեզի դաստիարակներին հանձնեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Մինչ ուշ երեկո հնչում էր տոնական երգն ու պարը: Միջոցառումն ավարտվեց հրավառությամբ։
Նշենք, որ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մարզի քաղաքային և գյուղական  խոշոր համայնքներում նույնպես կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38