Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

10.05.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին մարզի քաղաքաների բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների կազմանը, հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների կատարման մրցույթի համար հայտարարվելիք գնումների ընթացակարգին, աղբավայրերում աղբի թաղման աշխատանքների և համայնքների վարչական տարածքներում աղբի կուտակման դեմ տարվող պայքարին, հանրապետությունում կազմակերպվելիք սանիտարան շաբաթօրյակին նախապատրաստվելու աշխատանքներին, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութերի և գարնանացան գարու սերմացուի ներկրման ժամկետներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, գնումների գործընթացին, առողջապահության ոլորտին, մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից զբաղեցրած կառույցների ազատ տարածքների օգտագործման կարգին, Վայոց ձորում գործող Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Վայքի և Եղեգնաձորի մասնաճյուղերին նշված քաղաքներում տարածքներ հատկացնելու խնդրին, զարգացման ծրագրերի մեջ համայնքային բյուջեների զարգացմանն ուղղված տարրի ապահովմանը, ներհամայնքային փոխադրումների կազմակերպմանը, մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի նախապատրաստական աշխատանքներն իրակացնելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանին՝ քննարկել և նախապատրաստել սանիտարական մաքրման շաբաթօրյակի աշխատանքների քարտեզն՝ ըստ համայնքների, իսկ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանին՝ ուշադրության կենտրոնում պահել դպրոցներում սննդի մատակարարման համար նորմալ պայմանների ապահովման խնդիրը:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36