Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

15.05.2017

 Սիրելի հայրենակիցներ:
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Վայոց ձորի ողջ ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
Ընտանիքը հայ ժողովրդի համար սրբության սրբոց է, ազգային արժեհամակարգի պահպանման և անհատի ձևավորման յուրահատուկ դարբնոց: Ընտանիքը տուն է ու օջախ, որի ամրությունը պայմանավորված է օջախում տիրող սիրով ու միմյանց նկատմամբ տածած ուշադրությամբ ու հոգատարությամբ: Իսկ ամուր ընտանիքները ամուր պետականություն ունենալու ամենահիմնական պայմանն ու հիմնաքարերն են, քանզի ընտանեկան միջավայրով է պայմանավորված անհատի դաստիարակությունը: Դաստիարակությունն է անհատի քաղաքացիական մտածողության հիմքը: Իսկ քաղաքացիական հասարակության ձևավորումը պայմանավորված է անհատների հանրային մտածողությամբ: Եվ որքան ամուր են ընտանիքի հիմքերը, նույն չափով ամուր է տվյալ պետականությունը: Երիցս ճշմարիտ են հայ մեծ վիպասան Մուրացանի խոսքերը՝ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ: Զորություն ու ամրություն ձեր ընտանիքներին:
Կրկին շնորհավորում եմ սիրով ու ջերմությամբ լեցուն այս անկրկնելի տոնի կապակցությամբ: Թո՛ղ բոլորիդ ընտանիքները լինեն ամուր, դառնան մեր երկրի զարգացման ու առաջընթացի գրավականը, մեր հայրենիքի հարատևման երաշխիքը:
Թանկագին բարեկամներ, բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ համերաշխություն, բարեկեցություն և Աստվածային լույս: Ապրեցեք խաղաղությամբ ու Աստծու օրհնությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53