Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորից 13 ընտանիք մենկեց ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլ

17.07.2017

 Հուլիսի 17-22-ը՝ Ծաղկաձորում ընթանում է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլը:
Մրցույթին մասնակցելու նպատակով Վայոց ձորի մարզից Ծաղկաձոր մեկնեց 13 ընտանիք, այդ թվում՝ 1 հաշմանդամություն ունեցող ընտանիք:
Նրանք մարզական լավագույն պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք հաղթող են ճանաչվել մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերին մասնակցած 32 ընտանիքների հետ իրենց մարզական ուժերը չափելու արդյունքում:
Ընտանիքները ներկայացված են տարիքային 4 խմբերով՝ 1-ին` 2009-2011թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 2-րդ` 2006-2008թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 3-րդ` 2003- 2005թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ և 4-րդ՝2000-2002թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

Մրցույթի հանրապետական փուլ մեկնող ընտանիքներին ուղեկցել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, որը նաև համակարգել է մարզային փուլի աշխատանքները:
ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40