Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

17.07.2017



ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր:


Հարգելի վայոցձորցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում իրականացվող 2-րդ համապետական շաբաթօրյակին և ակնկալում ենք Վայոց ձորում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կառույցների, ակտիվ անհատների գործուն մասնակցությունը:


,,Մաքուր Հայաստան,, ծրագրի աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված Վայոց ձորի մարզային հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ղեկավարությամբ համակարգում է շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

Մարզի համայնքներում կազմվում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները, ի մի են բերվում օգտագործվելիք տեխնիկական միջոցների ցանկը: Շաբաթօրյակի օրը ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կկազմակերպվեն այցեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (+37493)-08-58-96 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28