Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի <<Նորավանքի վեհությունը>> խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը

12.07.2017



 Երեկ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ բացվեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի <<Նորավանքի վեհությունը>> խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը: Հեղինակին ողջունեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ՏՀԿ բանժնի պետ Սոնա Մարգարյանը, գեղանկարիչ Կամո Սահակյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը:
Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին ներկայության համար: Նա ցուցահանդեսի կազմակերպման համար թանգարանի տօրինությանն ուղղված իր խոսքում ներկայացրեց Կարինե Ստեփանյանի հետևողականությունը ցուցահանդեսի կազմակերպման գործում:
Տեր Սահակն իր խոսքում համեստորեն նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ(թեև լուսանկարներն անթերի էին), պարզապես նեքին մղումով ու ցանկությամբ ուզեցել է աշխարհին ներկայացնել Նորավանք համալիրի վեհությունը, այն ներկայացնելով տարվա չորս եղանակներին, օրվա տարբեր ժամերին՝ արշալույսից մինչև վերջալույս: Նրան ուղղվեցին հարցեր Նորավանքի հոգևոր անսահման ձգողականության վերաբերյալ մեկնության համար: <<Նորավանքը տաճար է տաճարի մեջ>>,- եղավ քահանայի պատասխանը:
Միջոցառմանը մասնակցում էին մշակութային և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ և քաղաքի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34