Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի հետ

10.07.2017

Սույն թվականի հուլիսի 8-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-աշխատաժողով մարզի 70-ից ավելի ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի, օրգանական արժեշղթայի բոլոր շահագրիգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում:
Հանդիպման բացման խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը, իսկ բանախոս <<Կանաչ արահետ>> ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը ներկայացրել է  հանդիպման նպատակը: Ըստ որի՝ նպատակ է դրվել՝   փորձառու մասնագետների օգնությամբ բացահայտել օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելու հնարավորություններն ու առավելությունները, օրգանական մթերքների արտադրության ողջ շղթան՝ արտադրությունից մինչև սպառում, օրգանական արտադրանքի հավաստագիր ստանալու բոլոր փուլերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջ բնություն, առողջ սնունդ, նոր շուկաներ, բարձր եկամուտներ  թեմաները, ինտերակտիվ հարցաշարերի և խաղ-մրցույթների միջոցով:

ՕԳԱՆ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մրցունակ օրգանական գյուղատնտեսության փորձի ներդրմանը՝ նպաստելով գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01