Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ջերմուկում քննարկվել են Վայոց ձորի մարզի զարգացման ծրագրերը 26.10.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ`մարզի զարգացմանը նվիրված հարցերի քննարկմանը մասնակցելու նպատակով։ Քննակմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ և մի շարք այլ համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Լոքյանը ներկայացրել է համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերը, ըստ որոնց, 2017 թվականի սկզբից համայնքապետերն իրենց ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ: Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված >փոխհարաբերության նոր գործիքը կիրառվելու։ <<Նախ` 2017 թվականի բյուջեն կազմելիս յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր լումա պետք է հաշվարկելի լինի։ Երկրորդ`

Նախագահը ներկա է գտնվել Արմպրոդէքսպո մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը 24.10.2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և...

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի >ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա > մասնագիտացված ցուցահանդես: Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին: Վարչապետը հետաքրքվել է տնտեսվարողների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, իրացման ու արտահանման կազմակերպմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսին պետք է նորովի վերաբերվել և այդ առումով կարևորել ֆերմերների ու կառավարիչների վերապատրաստումը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Դիմելով հանրապետության մարզպետներին՝ Կարեն Կարապետյանը նշել է.

Կայացավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը 19.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 104 քաղաքացի, ընդունելության էին եկել 106-ը: Ընդունելության եկած 104 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Այլ հարցերով դիմել էին 2 քաղաքացիներ՝ 1 քաղաքացի՝ նախորդ տարի մթերման հանձնած խաղողի վճարի, 1 քաղաքացի՝ նպաստի հարցով: Այլ հարցերով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով մարզպետը հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիներին: Նշենք, որ քաղաքացին արդեն ստացել է մթերված խաղողի արժեքը:

Խորհրդակցություն նվիրված աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելմանը 19.10.2016
2016 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր աղետների դեպքում մայրական և նորածնային մահացության կանխարգելման նպատակով վերարտադրողական նվազագույն ծառայությունների կազմակերպման և տրամադրման սպասվելիք գործունեության ընթացքում փրկարար ծառայությունների, ՏԻ մարմինների, բուժհաստատությունների ղեկավարների և բուժաշխատողների շրջանում տեղեկացվածության և գիտելիքների գնահատմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, բուժական հաստատությունների ղեկավարներ և բուժաշխատողներ: Խորհրդակցությունը նախաձեռնել էր > հասարակական կազմակերպությունը(տնօրեն՝ Արմեն Մանասյան), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

Ուսանողական փառատոն Վայոց ձորում 19.10.2016
ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին և 19-ին անցկացվեց > խորագիրը կրող ուսանողական փառատոնը: Երկօրյա փառատոնի շրջանակներում անցկացվեցին սպորտային խաղեր (վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս), մշակութային մրցույթներ (երգ, պար, ասմունք և ֆոտոնկարչություն) և > մրցույթը: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի և Եղեգնաձորի ավագ դպրոցի թիմերը: Նախաձեռնության նպատակը՝ սպորտային խաղերի և մշակութային մրցույթների միջոցով մարզի ԲՈՒՀ-երի ուսանողներին, ավագ դպրոցի աշակերտներին ակտիվացնելն ու համախմբելն է: Մրցութային հանձնաժողովների կամզում ընդգրկված էին համապատասխան ոլորտների պատասխանատուներ և պրոֆեսիոնալ մասնագետներ: Մրցութային երկու օրերի ադյունքում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի ավագ դպրոցի թիմը, 2-րդ մրցանակային տեղը գրավեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի