Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

25.04.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների կատարման մրցույթի համար հրավերների կազմանը,  շինթույլտվություններին, ոռոգման սեզոնի կազմակերպմանը, մեքենատրակտորային կայանների ունեցած հին և ձեռք բերված նոր տեխնիկայի գույքագրմանը, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութերի, գարնանացան գարու սերմացուի քանակին, գարնանացանին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքների աշխատակազմերի պայմանագրային աշխատողների թվին և նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, մարզի տարածքում շահումային խաղերի գովազդման վահանակների տեղադրման նկատմամբ հսկողության իրականացմանը, գնումների գործընթացին, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներին, մարզում տուրիզմի զարգացման շրջանակում էկոտուրիզմի զարգացման ընթացքին և հեռանկարային ծրագրերին, մարզի տարածքով անցնող ավտոճանապարհներին ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, մարզպետարանի աշխատակազմում առաջին եռամսյակում իրականացված գնումների համապատասխանության աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետին՝ ուշադրություն դարձնել ճանապարհների ընթացիկ վերանորոգումների և փոսալցման աշխատանքների կատարման որակին ու աշխատանքների իրականացման գրաֆիկին:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58