Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի ամփոփումը Վայոց ձորում

24.04.2017

 Վայոց ձորի մարզային գրադարանում Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկեց ապրիլի 18-ին, ավարտվեց 23-ին: Այն նվիրված էր Հայոց բանակի 25 – ամյակին:
Ապրիլի 18-ին մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ շաբաթի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռ. Լևոնյանը` ներկայացնելով շաբաթի ծրագիրը և տվեց համապատասխան հանձնարարականներ :
Նախօրոք միջոցառումների սրահում դրվել էր ցուցահանդես նվիրված Հայոց բանակի 25- ամյակին. <<Հայոց բանակ` անունդ Հաղթանակ>> խորագրով :
Ապրիլի 19-ին անցկացվեց գրքի շնորհանդես` Ս. Մուրադյան <<Հովհաննես Թումանյանի հետ>>: Գրքում խոսվում է երկու հանճարեղ լոռեցիների ստեղծագործությունների մասին: Ստեղծագործություններ, որոնք լրացնում են մեկը մյուսին:
Ապրիլի 20-ին նախատեսված էր այցելություն համայնքային գրադարաններ` Մալիշկա, Գետափ: Մարզային գրադարանի մի խումբ գրադարանավարներ եղան նշված գրադարաններում և կազմակերպեցին մեթոդական օգնություն, տվեցին համապատասխան ցուցումներ:
Ապրիլի 21-ին, անցկացվեց Գեղամ Սարյանի <<Հայրենասիրական պոեզիան>> գրական-գեղարվեստական ցերեկույթը, որի ընթացքում կազմակերպվել էր գրքային ցուցահանդես <<Նուրբ զգացմունքների բանաստեղծը>>.խորագրով: Միջոցառումը սկսվեց Գ. Սարյանի կենսագրականով և ստեղծագործությունների ընդհանուր բնութագրով: Այնուհետև ներկայացվեց Սարյանի հայրենասիրական պոեզիան: Միջոցառումը կազմակերպել էր սպասարկման բաժնը, վարիչ` Վ. Շահբազյան:
Ապրիլի 22-ին սպասարկման բաժիններում կազմակերպվեց ցուցահանդես-դիտում, նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին՝ <<Մեր զարմանալի դասականը>> , <<Հայ մեծ վիպասանը>> խորագրերով :
Օրվա վերջում ամփոփվեց <<Ազգային գրադարանային շաբաթ>> հանրապետական ծրագրի Վայոց ձորի մարզային աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53