Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Վայոց ձորում

24.04.2017

 Այսօր՝  Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 102-րդ տարելիցի օրը,  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ, մարզպետարանի պաշտոնատար անձիք, հոգևորականներ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ղեկավարներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ այցելեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող Եղեգնաձորյան եռաբլուրում գտնվող խաչքար հուշարձան և ծաղիկներ խորնարհեցին անմեղ զոհերի Սուրբ հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այնուհետև Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև  մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը:
Ապրիլի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Վայոց ձորի թեմի և Հ.Ե.Հ Վայոց ձորի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորում, ի հիշատակ Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի, կազմակերպվել էր ջահերով երթ, որին մասնակցել են երիտասարդներ և հասարակական ակտիվիստներ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Վայոց ձորի մարզի քաղաքներում, տարբեր համայնքներում, կրթական և մշակութային հաստաություններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58