Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 08.02.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, ուր քննարկվեց Հնդկաստանի կառավարության կողմից Վայոց ձորի մարզի հանրակրթական 50 դպրոցներին նվիրած համակարգչային տեխնիկայի տեղաբաշխմանը և տեղադրմանը վերբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին > համակայկական հիմնադրամի ներկայացուցիչներ՝ հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը, նույն բաժնի աշխատակիցներ Մարիամ Զենջիրջյանը, Էվելինա Սարդարյանը և Հնդկաստանի Հանրապետությունից ժամանած ցանցի տեղադրման մասնագետ Սանդիփ Չուխան: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Մելս Հարույունյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց հյուրերին և

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 06.02.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները և հանդես եկան իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով: Խորհրդակցությանը քննարկվեցին
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 06.02.2017
Սահմանված կարգի համաձայն` 2017 թվականի փետրվարի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Շատինի միջնակարգ դպրոցում 03.02.2017
Հայոց բանակի 25-ին ամյակին նվիրված միջոցաոռւմ անցկացվեց Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը, աշակերտներ համայնքի բնակիչներ: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց Հայոց փառապանծ բանակի հաղթական ծնունդը, նրա անցած ուղին, ձեռքբերումներն ու հաղթանակները: Հնչեցին ազգային և ազգագրական երգեր, ն

Տեղեկատվություն 02.02.2017
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների մասին.
Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորները և այլք: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Ներկայացվեց Հայոց հաղթանակած բանակի անցած ուղին, հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Միջոցառման ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Մարզպետը ներկաներին տեղեկացրեց այն մասին, որ ողջ տարվա ընթացքում մարզի կրթական և մշակութային հաստատություններում շարունակվելու են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները: Հ. Սարգսյանը նշեց, որ երկրի խաղաղության միակ գրավականը գործուն և ուժեղ բանակ ունենալն է, ինչն իհարկե փաստ է, և կարևորեց Հայոց բանակի հանդեպ ժողովրդի տածած սերն ու հոգածությունը: Հ. Սարգսյանն իր խոսքն ավարտեց մաղթանքով՝ Հայոց բանակին՝ էլ ավելի ուժ ու հզորություն:


