Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

02.05.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ ծրագրերով նախատեսվող աշխատանքների կատարման մրցույթի համար հայտարարվելիք գնումների ընթացակարգին, շինթույլտվություններին, Զառիթափ համայնքում կառուցված կաթի արտադրամասի շահագործման հետ կապված ավարտման աշխատանքներին, ոռոգման համակարգում Շատին համայնքի տարածքում առաջացած խնդիրների վերացման աշխատանքների կազմակերպմանը, պետական աջակցության ծրագրով մարզ ներկրվելիք պարարտանյութերի և գարնանացան գարու սերմացուի ներկրման ժամկետներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, առանձնապես՝ հողի հարկի հավաքագրման ընթացքին, գնումների գործընթացին, առողջապահության, կրթության ոլորտներին, մայիսյան տոներին նվիրված մշակութային միջոցառումների կազմակերպմանը, մարզում տուրիզմի զարգացման ընթացքին և հեռանկարային ծրագրերին, ավտոճանապարհներին ընթացիկ վերանորոգումներին և փոսալցման աշխատանքներին, մարզպետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններում աուդիտի անցկացմանը, հողօգտագործման բնագավառին, սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման դեմ պայքարի շրջանակներում կատարվելիք քարոզչական աշխատանքներին, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին՝ ուսումնասիրել համայնքային զարգացման ծրագրերը և ներկայացնել հստակ ուղղվածությամբ զարգացում նախատեսող և առվելագույն քանակով աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ հինգ ծրագրեր, ՀՀ վարչապետի մոտ քննարկման ներկայացնելու նպատակով:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34