Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017թվականի անդրանիկ նիստը

28.04.2017

 Այսօր կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2017 թվականի անդրանիկ նիստը, հարցերի հետևյալ օրակարգով.
1. <<Ազգ-Բանակ 2017>> համաժողովի մասին,
2. <<2017թ առաջին եռամսյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները>>,
3. <<Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը մարզի համայնք-ներում>>:
Հայտարարություններ
1. << Վերջին դաս>> միջոցառման մասին:
2. <<Շախմատ առարկայի դասավանդման դրվածքը մարզի հանրակրթական դպրոցներում>>
3. <<Լավագույն մարզական ընտանիք միջոցառման մասին>>
4. <<Հանրակրթական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատություններին հատկացվող սննդի անվտանգության նորմերի մասին>>
<<Ազգ-բանակ 2017 համաժողովի մասին>> զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նա հակիրճ տեղեկություն ներկայացրեց համաժողովի ,ինչպես նաև համաժողովում քննարկված <<Պատիվ ունեմ>> և <<Ես եմ>> ծրագրերով ՀՀ-ում ռազմական կրթության հնարավորությունների ու հեռանկարների մասին:
2017թ առաջին եռամսյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը:
<<Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը մարզի համայնքներում>> հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը:
Ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկում և բանախոսները պատասխանեցին մասնակիցներին հուզող մի շարք հարցերի:
<<Վերջին դաս>> ու <<Լավագույն մարզական ընտանիք>> միջոցառումների և մարզի հանրակրթական դպրոցներում Շախմատ առարկայի դասավանդման դրվածքի մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:


Հանրակրթական դպրոցներին և նախադպրոցական ուսումնական հաստատություններին հատկացվող սննդի անվտանգության նորմերի պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԳՆ սննդամթերիքի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը:
Հարցի շուրջ հաղորդումով հանդես եկավ նաև ՀՀ ԳՆ սննդամթերիքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության բաժնի պետ Աղաջան Ալթունյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, տարածքային զինկոմներ, համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարղ եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի <<Մարզխորհրդի նիստեր>> ենթաբաժին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29