Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

06.05.2017

 Սիրելի՛ վայոցձորցիներ,
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վայոցձորցի թանկագի՛ն վետերաններ,
Հայոց բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ:
Սիրով շնորհավորում եմ ձեզ մայիսյան եռատոնի՝ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծման 25-ամյակների կապակցությամբ: Այս եռատոնը խորհրդանիշ է ազատության, անկախության, հանուն հայրենիքի պաշտպանության մղված գոյամարտերի:
Հաղթանակներից մեկը խորհրդանշում է մեր պապերի սխրանքը, որոնք 72 տարի առաջ Խորհրդային Միության բազմազգ բանակի շարքերում հերոսաբար մարտնչեցին մարդկության համար ամենամեծ ոճրագործի՝ ֆաշիզմի դեմ և տարան արժանի հաղթանակ: Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի ու մեր երկրի համար խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, տնտեսության ու մշակույթի զարգացման նոր հնարավություն ստեղծեց: Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց։ Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքով լի կյանքիպատմությունը օրինակ դարձավ մեր նորօրյա սերնդի համար:
Մայիսի 8-ը նշվում է որպես Երկրապահի օր, քանզի 25 տարի առաջ նույն օրը՝ 1992 թվականի մայիսի ութին ազատագրվեց Շուշին, որը շրջադարձային դարձավ Արցախյան ազատամարտի հաղթական ելքի համար: Մայիսի 8-ը մեր ժողովրդի համար ձեռք բերեց կրկնակի խորհուրդ, իր մեջ ամփոփելով նաև Արցախյան պաշտպանական բանակի ստեղծման օրվան նվիրված տոնը: Մայիսի 8-ի կրկնակի տոնն իրականացավ Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության, երկրի սահմանները պահող մեր հայրերի ու եղբայրների, մեր քույրերի, անգամ ծերունազարդ պապիկների կյանքի գնով: Իրապես Արցախի ազատամարտը դարձավ նոր սերնդի հերոսապտումի մերօրյա վկան, դառնալով ներկա ու գալիք սերունդների համար հայրենասիրության ու ռազմարվեստի ուսանելի օրինակ:
Այս օրերին ամենից առաջ մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի ազատության համար մղվող պայքարում նահատակված բոլոր հայորդիների և հայոց տիկնանց ու օրիորդների պայծառ հիշատակի առջև և խորին խոնարհումով ասում՝ հավե՛րժ փառք մեր նահատակներին, ողջություն հայոց բանակը համալրող հայ զինվորներին:
Սիրելի վայոցձորցիներ, որպես սահմանամերձ մարզի բնակիչներ, այսօր մենք առավել քան բարձր ենք գնահատում խաղաղության գինը: Համոզված եմ, որ մեր քույր եղբայրների կյանքի գնով նվաճված խաղաղությունը պահպանելու համար բոլորս ենք պատրաստ կանգնելու հերոսացած բանակի կողքին՝ համալրելով Հայոց բանակի շարքերը, կրկնելու մեր նահատակված զավակների սխրանքը, դառնալու <<Ազգ-բանակ>> միասնության գաղափարակիրը: Սակայն այսօր բոլորիս մաղթում եմ խաղաղ գործունեություն, ի շահ մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի:
Սիրելիներս, թույլ տվեք բոլորիդ անունից բարի հիշողություն մաղթել Արցախի ազատագրական պայքարում և Ապրիլյան քառօրյայում զոհված մեր սիրելի զավակներին: Թող լույս իջնի նրանց սուրբ շիրիմներին:
Կրկին շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և Մեծ հայրենականում տարած հաղթանակի առթիվ:
Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր, փառք ու պատիվ քեզ Հայո՛ց հաղթանակած բանակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:22:54