Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

20.09.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին   ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքը և ավարտված օբյեկտների ցանկը: Քննարկեց նաև կատարված աշխատանքների որակի հարցը:
Այնուհետև քննարկվեց բերքահավաքի, մարզում արտադրված դեղձի, խաղողի մթերումների ընթացքին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից իրականացվող մթերումներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքային եկամուտների և ծախսերի համեմատականին, մարզային ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ- ներում էլեկտրափաստաթղթաշրջանառության գործարկման ուղղությամբ արվող կոնկրետ քայլերին, մարզային առողջապահական կազմակերպություններում վճարովի ծառայությունների գումարների հավաքագրման ընթացքին, դպրոցների տարեֆիկացիայի բովանդակային քննարկմանը, <<Տարվա ուսուցիչ>> մրցույթի կազմակերչական աշխատանքներին, ավագ դպրոցների և վարժարանների միավորման գործընթացին, թոշակառու ուսուցիչների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում լրացուցիչ կետ ավելացնելու վերաբերյալ հարցեր: Ներկայացվեց մարզում զբոսաշրջության զարգացման ուղղություններին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, տեղաշարժման խնդիրներով երեխաների ներառական կրթությունը տնային պայմաններում կազմակերպելուն, հողային վեճերի լուծման հնարավորություններին, հողօգտագործման հետ կապված խնդիրներին վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը հանձնարարեց քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների ղեկավարներին վերլուծական տվյալներ ներկայացնել մարզում ստեղծված ժամանակավոր և սեզոնային աշխատատեղերի վերաբերյալ(2016 և 2017 թվականների համեմատականը):
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40