Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

22.09.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինության պետական տեսչության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունում իրականացված տեսչական ստուգման արդյունքների քննարկմանը:
Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մեսրոպ Մեսրոպյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունում կատարած տեսչական ստուգման արձանագրության վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինության պետական տեսչության պետի կողմից, տեսչական ստուգման արձանագրության հիման վրա, ՀՀ Վայոց ձորի մարզպետին առաջարկություն էր արվել հատուկ քննարկման առարկա դարձնել տեսչական ստուգման արդյունքները՝ արձանագրության մեջ նշված թերությունները՝ մարզի համայնքներում սահմանված կարգի խախտումով իրականացված հողհատկացումների և համայնքապետարանների կողմից սահմանված կարգի խախտումով տրված շինարարական թույլտվությունների փաստերը, քայլեր ձեռնարկել այդ թերությունների վերացման ուղղությամբ և պատասխանատվության ենթարկել քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց:
Քննարկման ավարտին մարզպետը թերությունների վերացման նպատակով հստակ հանձնարարություններ տվեց համապատասխան պաշտոնատար անձանց:
Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին հանձնարարեց՝ ստուգման արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկություն ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում իրավախախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34