Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնդ շնորհավոր, մեր սրբազան Հայրենիք, ազատ ու անկախ Հայաստան

22.09.2017

 Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից:
Տոնական համերգը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, ինչպես նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը,վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննսիյանը, բազմաթիվ վայոցձորցիներ:
Տոնական համերգը կազմակերպվեց և անցկացվեց Վայոց ձորի մարզի մշակութային տարբեր խմբերի և անհատ կատարողների ուժերով: Համերգն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:
Տոնական և ջերմ մթնոլորտն ու տրամադրությունը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Նշենք, որ տոնական միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40