Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի  անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը 26.02.2016

2016 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մազխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը ՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2015 թ-ի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը, 2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը մարզի համայնքներում: Նիստի առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը: Երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան: Հայտարարությամբ

 Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 26.02.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ այսօր հյուրընկալել էր Եղեգնաձորի պահածոների գործարանի փոխտնօրեն Գևորգ Սաքանյանին: Հանդիպման առիթը ձեռնարկության հերթական ձեռքբերումն է: Պահածոների գործարանն իր արտադրած պահածոների տեսականիներով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության կողմից 2016 թվականի փետրվարի 8-12 կազմակերպված ,,Պրոդ էքսպո,, 23-րդ միջազգային ցուցահանդեսին և արժանացել 20 ոսկե, 6 բրոնզե և 1 արծաթե մեդալնների: Նշենք, որ մեծ հեղինակություն և ճանաչում վայելող այս ցուցահանդեսը ամենամեծն է Ռուսաստանում և արևելյան Եվրոպայում: ,,Պրոդ էքսպո,, միջազգային ցուցահանդեսն այս տարի ունեցել է մոտ 2000 մասնակից՝ 65 երկրներից, որի ժամանակ ներկայացվում է սնունդ, խմիչքներ և դրանց արտադրման համար անհրաժեշտ հումքը: Շնորհավորելով այս կարևորագույն հաղթանակի և ձեռքբերման առթիվ, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը մեծ նշանակությունն ունի Վայոց ձորի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման հարցում: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսի ժամանակ գործարանն արաժանացել է նաև ,,Տարվա լավագույն արտադրանք,, և ,,Տարվա լավագույն ինովացիոն արտադարանք,, մրցանակներին:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 24.02.2016

2016 թվականի փետրվարի 24-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով,

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը 23.02.2016

Ս/թ. փետրվարի 26-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը, հետևյալ օրակարգով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված մարզային միջոցառումների  ծրագիրը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված մարզային միջոցառումների ծրագիրը 23.02.2016

Փետրվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառումների անցկացման ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալՄելս Հարությունյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ԵԿՄ վարչության մարզային բաժանմունքների նախագահները, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը ներկայացրեց Սպարապետի ծննդյան օրվան նվիրված մարզամշակութային միջոցառումների պլանը՝ մարզի հանրակրթական հաստատություններում կկազմակերպվեն մրցույթներ, հիշատակի ցերեկույթներ, մարտի 5-ին ծաղիկներ կխոնարհվեն զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին, այնուհետև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի պատանի երկրապահների օրհնության կարգ և տեղի կունենա ,,Ծնունդդ շնորհավոր Սպարապետ, պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը,,: Նույն օրը մարզից շուրջ 100 պատանի երկրապահներ կմասնակցեն նաև մայրաքաղաքում կայանալիք հանրապետական կարգի միջոցառմանը: Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց՝ գործադրել ամեն ջանք՝ կազմակերպվելիք միջոցառումների հանդիսավորությունն ու համաժողովրդականությունն ապահովելու նպատակով:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 22.02.2016

Փետրվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը: Մարզպետին զեկուցվեց դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներ իրականացնելու համար նորմայով նախատեսված ջերմապահովման մասին: Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական ծառայություն գործակալության կողմից իրականցվող ծրագրերով և հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ ուսումնասիրել ծրագրերը և հնարավոր իրազեկում իրականացնել սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին, որպեսզի պահանջվող չափանիշերին համապատասխանելու դեպքում նշված ընտանիքներն ընդգրկվեն մարզում իրականացվող ծրագրերին: Հ. Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության պետին՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53