Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի դասի վարում էլեկտրոնային գրատախտակի միջոցով Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

07.12.2017

  Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ժամանակակից տեխնիկայով կահավորված ինտերնետ համակարգչային կաբինետում էլեկտրոնային գրատախտակի միջոցով անցկացվեց շախմատի բաց դաս: Երկրորդ <<բ>> դասարանում դասը վարում էր դպրոցի շախմատի ուսուցիչ Սամվել Խալաթյանը:

Դասին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը և մարզում շախմատի գծով ՀՀ ԿԳՆ Վայոց ձորի լիազոր ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանը:

Շախմատի ուսուցիչ Սամվել Խալաթյանը նշված ծրագրով աշխատելու նպատակով վերապատրաստում է անցել Հայկական վիրտուալ համալսարանում: Իսկ ծրագրի իրականացումն իրականություն է դարձել դպրոցի կողմից վերջերս ձեռք բերված էլեկտրոնային գրատախտակի միջոցով:
Նշենք, որ նման գրատախտակ է ձեռք բերել նաև Եղեգնաձորի թիցվ 2 հիմնական դպրոցը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28