Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ձմեռային վերնահագուստ և տաք կոշիկներ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 51 երեխաների

08.12.2017

 Արդեն երկրորդ տարին է, ինչ <<Դիակոնիա-Հայաստան>> բարեգործական հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրում են օգնություն:
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզի սոցիալապես անապահով ընտանքիների 51 երեխաների տրամադրեցին ձմեռային բաճկոններ և ձմեռային տաք կոշիկներ:
Հիմնադրամի ներկայացոււցիչները ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ կատարեցին նաև տունայց՝ սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին օգնությունը տեղ հասցելու համար, քանի որ ընտանիքի ամենափոքր զավակն ընդամենը 3 ամսական է:
Նշենք, որ <<Դիակոնիա-Հայաստան>> բարեգործական հիմնադրամը 2016 թվականի դեկտեմբեր ամսին սննդօգնություն է տրամադրել մարզի 250 անապահով ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45