Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

08.12.2017

 Դեկտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ, նվիրված 1988 թվականի ահեղ երկրաշարժի զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումը կայացավ երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում: Այն կազմակերպվել էր դպրոցի սաների ուժերով: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ:
Հնչեցին վոկալ ու գործիքային կատարումներ, որոնք աղոթք էին առ Աստված՝ զոհերի լուսավոր հիշատակի համար և ուղերձ ապրողաց՝ ապրելով հաղթել մահին: Միջոցառումն ավարտվեց պատգամով՝ ստեղծագործ աշխատանքով, անմնացորդ նվիրումով և միասնությամբ շենացնել հող հայրենին, նպաստելով՝ մեր երկրի հզորացմանը և հավերժի ճամփորդ հայ ժողովրդի դարերից խորքից դեպի գալիք դարեր ընթացող անխափան երթին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29