Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

11.12.2017

 Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև հակիրճ հաղորդումներով հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
Խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետը ներկայացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ 20 օրյա ժամկետում պետք է ներկայացվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2018 թվականի գործունեության ծրագիրը, որը մշակման փուլում է: Այս կապակցությամբ մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ներկայացնել իրենց ոլորտների վերաբերյալ 2018թ. զարգացման ծրագրեր, որոնք կդառնան մարզպետարանի գործունեության զարգացման 2018 թվականի տարեկան ծրագրի մշակման հենքը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց, որ մարզի համայնքներում հրատապ խնդիրների լուծման ծրագրով կատարված շինվերանորոգման աշխատանքների ավարտական փաստաթղթերի ամբողջական փաթեթը վերջնական տեսքի է բերվել, իսկ Շատին համայնքի մանկապարտեզի շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը ներկայացրեց, որ պատրաստ է Արենիի գյուղամիջյան հին կամրջի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Տեղեկություն ներկայացվեց Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը տեղի ունեցած ՀՀ համայնքների ավանդական դարձած 6-րդ խորհրդաժողովում քննարկված հարցերի և ակնկալվող արդյունքների մասին: Խոսվեց մարզի համայնքներում կատարվող աղբահանության աշխատանքների մասին, որի վերաբերյալ մարզպետը նշեց, որ աղբահանության աշխատանքները պետք է իրականացվեն ինքնաբավության սկզբունքով:
Քննարկվեց նաև համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքն ու արդյունքները: Ներկայացվեց սոցիալական և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, որի առիթով մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել սկրինինգային հետազոտությունների ընթացքը և մարզային բուժհաստատություններում վճարովի բուժծառայությունների վարձավճարների ավելացման գործընթացը: Հանձնարարվեց վերլուծություններ կատարել և մարզում աղքատության նվազեցման նպատակով մշակել ու ձեռնարկել համապատասխան քայլեր: Խոսվեց կրթության ոլորտին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանն առընչվող հարցերի շուրջ և ներկայացվեց Վայոց ձորի մարզին վերաբերող շարադրությունների մրցույթի ամփոփման ժամկետները:
Քննարկվեց ճանապարհների ձմեռային պահպանության հարցերին, հողօգտագործման բնագավառին, աուդիտի ուսումասիրություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:

Մարզի ղեկավարը վերջում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45