Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն

Կարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն 09.08.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտետսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Իր ելույթում վարչապետը նշել է, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: «Մեր մարզային այցելությունների և անցկացված հետազոտությունների հիման վրա կարևորել ենք հետևյալ ուղղությունները՝ հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար նոր համալիր լուծումների մշակումը, ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը գյուղատնտետսության մեջ, կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել, թե որ տարածքում ինչ պետք է արտադրվի, և այդ համակարգի միջոցով օժանդակելու ենք նաև համապատասխան մասնագետների վերապատրաստմանը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով խորհրդատվական ծառայությունների մատուցումը գյուղատնտեսության բնագավառում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենի արդյունքում մենք կունենանք շահութաբեր և կայուն զարգացող գյուղատնտեսություն, որն իր հերթին, կբերի պարենային անվտանգության բարձրացմանը, ներկրվող մի շարք գյուղմթերքների տեղական արտադրությամբ փոխարինելուն, հանրապետությունից ապրանքների քանակի և տեսականու արտահանման աճի, որը հանգեցնելու է հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը:

Անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

Անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 07.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր մարզետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվելիք շինարակական աշխատանքներին, մարզում ընթացող բերքահավաքի խնդիրներին, ոռոգման խնդիրներին: Քննարկում ծավալվեց մարզում գործող առողջապահական կազմակերպություններում վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների հետ կապված խնդիրների շուրջ: Խորհրդակցության ավարտին մարզպետի տեղակալը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված իրենց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 04.08.2017

Սահմանված կարգի համաձայն` 2017 թվականի օգոստոսի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Կայացավ մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը

Կայացավ մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը 03.08.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող մարզային մշտական գործող հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.29535հա արոտի և պետական սեփականություն հանդիսացող 2.70465հա հատուկ նշանակության տարածքի նպատակային նշանակությունը փոխելու մասին: Հարցի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

Իրազեկում

Իրազեկում 03.08.2017

Եղեգնաձորում տեղի կունենա վթարային ջրանջատում ,,Վեոլիա Ջուր,, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս/թ օգոստոսի 4-ին ժամը 09:00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Սպանդարյան, Թամանյան, Կոմիտաս, Իսրայել Օրի, Օրբելի, Բաղրամյան, Մյասնիկյան, Աթաբեկյան, Շահումյան փողոցների, Արսենյան 2, 4, 5, Նարեկացի 3, Մոմիկի 2, 4, 6, Սևակի 2 համարների, Վայքի նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեղի ունեցավ ,,Երիտասարդ դիմահարդարներ,, ծրագրի փակման արարողությունը

Տեղի ունեցավ ,,Երիտասարդ դիմահարդարներ,, ծրագրի փակման արարողությունը 03.08.2017

Օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը մասնակցեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված ,,Երիտասարդ դիմահարդարներ,, ծրագրի փակման արարողությանը: Ծրագիրը մեկնարկել էր հունիսի 13-ին, դասընթացի տևողությունը մեկ ու կես ամիս էր: Այս ժամանակահատվածի ընթացքում անապահով ընտանիքների 16 երիտասարդներ ձեռք են բերել դիմահարդարման հմտություններ, սովորել նյութերի կիրառման տարբեր տեխնիկաներ, ինչպես նաև ծանոթացել դիմահարդարման ժամանակակից տենդենցներին: Օգոստոսի 3-ին ծրագրի մասնակիցները հանձնում էին քննություն՝ համապատասխան հավաստագրեր ստանալու և ձեռքբերվաժծ հմտությունները ցույց տալու համար: Դասընթացի մասնակիցներին հավաստագրերը հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Հարկ է նշել, որ դիմահարդարման դասընթացը ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի թվով 4-րդ սոցիալական դասընթացն է, որը Վայոց ձորի մարզի երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար հիմունքներով դասընթացներ անցնել՝ աշխատաշուկայում մրցնուկ դառնալու և իրենց արհեստով և հմտություններով գումար վաստակելու, ինչու չէ, նաև սեփական բիզնեսը սկսելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-25 12:21:10