Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում  մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը

Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը 07.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը: Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցիներից հանդիսավորությամբ ժամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին վայոցձորցի առաջին զինակոչիկներին: Ավանդույթի համաձայն, եկեղեցիներում կատարվեց օրհնանքի արարողություն և Հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից նորակոչիկներին Խաչեր բաժանվեց: Զինակոչիկներին ճանապարհելու հանդիսությանը Եղեգնաձորում բարեմաղթանքի խոսք ասացին ՀՀ ՎՁ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Զինակոչիկներին բարի ճանապարհ, խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեցին տարածքային զինկոմները, ծնողներ հարազատներ: Զինակոչիկներին ճանապարհ դրեցին ազգագրական և հայրենասիրական երգերի հնչյունների ներքո:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 07.07.2017

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների մասին:

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները 06.07.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Այցի առաջին կանգառը Զառիթափ համայնքում էր, որտեղ կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են համայնքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման կենտրոնի (ՔՍԳ) աշխատանքներին: Ներկաներին զեկուցվել է, որ համայնքի մեջ մտնող բնակավայրերի բնակիչներն այլեւս կարիք չունեն ժամանակ վատնել որևէ տեղեկանքի համար: Խոշորացված բոլոր համայնքների այս կենտրոններում ցանկացած տեղեկանք ստանալը կամ վճարումներ անելը րոպեների հարց է:

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 06.07.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումներին 04.07.2017

Հուլիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վարդան Բոստանջյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2016 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2017

Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետությունների իրավական հարաբերությունների Մայր օրենքն է՝ յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարը: Այն հանդիսանում է պետականության ապահովման հենքն ու հիմնակառույցը: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրությունը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը: 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այնուհետև 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումները, որոնք ավելի կատարելագործեցին մեր երկրի Մայր օրենքը՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57