Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայքի քաղաքապետի  2015 թվականի գործունեության վերաբերյալ  ներկայացվեց հանրային հաշվետվություն

Վայքի քաղաքապետի 2015 թվականի գործունեության վերաբերյալ ներկայացվեց հանրային հաշվետվություն 01.03.2016

Մարտի 1-ին մասնակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի Վայք քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Արագած Սաղաթելյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ հանրային հաշվետվությունը: Ներկայացվեց քաղաքապետարանի 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին: Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի ակտիվ բնակիչներ: Բարձրացվեցին համայնքային կյանքին վերաբերող հարցեր, որոնց մի մասը կընդգրկվի քաղաքապետարանի կողմից 2016 թվականին իրականացվելիք ծրագրերում: Ավագանին բաց քվեարկությամբ բավարար գնահատեց քաղաքապետի տարեկան գործունեությունը:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 29.02.2016

Փետրվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը: Մարզպետին զեկուցվեց մարզի տարածքում սկսվող գարնան գյուղատնտեսական աշխատանքների վիճակի և մարզում ընթացող դպրոցական առարկայական օլիմպիադայի ընթացքի մասին: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստացան համապատասխան հանձնարարականներ, իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:

 Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի  անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը 26.02.2016

2016 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մազխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմի քարտուղարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մարզխորհրդի նիստին ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Օհանյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը ՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2015 թ-ի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը, 2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը մարզի համայնքներում: Նիստի առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը: Երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյան: Հայտարարությամբ

 Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Ընդունելություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 26.02.2016

ՀՀ Վայոց ձորի մարզպետ այսօր հյուրընկալել էր Եղեգնաձորի պահածոների գործարանի փոխտնօրեն Գևորգ Սաքանյանին: Հանդիպման առիթը ձեռնարկության հերթական ձեռքբերումն է: Պահածոների գործարանն իր արտադրած պահածոների տեսականիներով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության կողմից 2016 թվականի փետրվարի 8-12 կազմակերպված ,,Պրոդ էքսպո,, 23-րդ միջազգային ցուցահանդեսին և արժանացել 20 ոսկե, 6 բրոնզե և 1 արծաթե մեդալնների: Նշենք, որ մեծ հեղինակություն և ճանաչում վայելող այս ցուցահանդեսը ամենամեծն է Ռուսաստանում և արևելյան Եվրոպայում: ,,Պրոդ էքսպո,, միջազգային ցուցահանդեսն այս տարի ունեցել է մոտ 2000 մասնակից՝ 65 երկրներից, որի ժամանակ ներկայացվում է սնունդ, խմիչքներ և դրանց արտադրման համար անհրաժեշտ հումքը: Շնորհավորելով այս կարևորագույն հաղթանակի և ձեռքբերման առթիվ, մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը մեծ նշանակությունն ունի Վայոց ձորի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման հարցում: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսի ժամանակ գործարանն արաժանացել է նաև ,,Տարվա լավագույն արտադրանք,, և ,,Տարվա լավագույն ինովացիոն արտադարանք,, մրցանակներին:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 24.02.2016

2016 թվականի փետրվարի 24-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով,

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը 23.02.2016

Ս/թ. փետրվարի 26-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2016 թվականի անդրանիկ նիստը, հետևյալ օրակարգով՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58