Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

26.09.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքը, սպասվելիք շինաշխատանքների նախագծերի համար հայտարարված մրցույթ արդյունքների ամփոփման օրը և ավարտված օբյեկտների ցանկը: Մարզպետ Հ. Սարգսյանն  քաղաքաշինության վարչության պետին առաջարկեց միասին այցելել նշված օբյեկտները, ավարտաված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով: Քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց նաև, որ վարչության աշխատակիցների կողմից կատարվում է մարզի տարածքով անցնող մայրուղու ճանապարհամերձ տարածքում առկա կիսակառույց և անավարտ շինարարական օբյեկտների գույքագրումը:
Այնուհետև քննարկվեց մարզում արտադրված դեղձի և խաղողի մթերումների ընթացքին, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման հարցերին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, իրավական և մասնագիտական հսկողության խնդիրներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային առողջապահական կազմակերպություններում վճարովի ծառայությունների դիմաց գանձվող գումարների հավաքագրման ընթացքին, մարզային բուժհատատություններում սկրինինգային ուսումնասիրություններին, <<Տարվա ուսուցիչ>> մրցույթի կազմակերչական աշխատանքներին, <<Կրթության որակի բարձրացման ծրագրի>> հարցաշարին, Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումներին, <<Դիպուկ հրաձիգ>> մրցույթի հանրապետական փուլի մասնակցության ապահովմանը վերաբերող հարցեր:
Քննարկվեց ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող ավագանիների որոշումների հետ վերադարձման հարցը: ,
Խոսվեց   զարգացման ծրագրերով տրված վարկերի միջոցներով մարզում գործող  ձեռնարկությունների գործունեությունն  ընդլայնելու  արդյունքներից: Ներկայացվեց  ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, հողօգտագործման հետ կապված խնդիրներին և որդեգրման գործընթացին վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը հանձնարարեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետին՝ մշակել և ներկայացնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզ ժամանող ՌԴ համագործակից մարզերի՝ Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի պատվիրակության անդամների ընդունելության օրակարգը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57