Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ծանոթացել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզի համայնքներում իրականացվող շինվերանորոգման աշխատանքների որակին

27.09.2017

 2017թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք համայնքներ, որտեղ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրով շինվերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Մարզպետ Հ. Սարգսյանը ծանոթացել է Արտաբույնք համայնքից դեպի Սմբատաբերդ և Ցախացքարի վանք տանող վթարային կամրջի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4752.0 հազ. դրամ), Թառաթումբ համայնքի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատի կառուցման (պայմանագրային գինը՝ 8250.0 հազ. դրամ), Սալլի համայնքի խմելու ջրագծի ներքին և արտաքին ցանցի հիմնանորոգման(պայմանագրային գինը՝ 7425.996 հազ. դրամ), Եղեգիս համայնքի խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 4776.0 հազ. դրամ) և Հերմոն համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 5988.0 հազ.դրամ) ավարտված աշխատանքների որակին:
Մարզպետը կատարվող շինաշխատանքների որակին ծանոթանալու նպատակով այցելել է նաև հետևյալ օբյեկտների՝ Աղնջաձոր համայնքի ոռոգման ջրագծի կառուցման (պայմանագրային գինը՝ 11218.8 հազ. դրամ, աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը՝ 30.09.2017թ.), Քարագլուխ համայնքի հանդիսությունների սրահի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 7599.6 հազ.դրամ, ավարտը՝ 03.10.2017թ.), Հորբատեղ համայնքի մշակույթի տան հիմնանորոգման (պայմանագրային գինը-11067.0 հազ. դրամ, ավարտը՝ 05.10.2017թ.) և Գողթանիկ համայնքի մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման (պայմանագրային գինը՝ 9510.0 հազ. դրամ, ավարտը՝ 05.10.2017թ.) շինհրապարակներ, հանդիպել շինարարների հետ: Մարզպետը հետաքրքրվել է շինանյութերի մատակարարման ընթացքով և շինաշխատանքների կատարման որակով ու տեմպով:
Այցից  հետո մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարություններ է տվել քաղաքաշինության վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահել շինաշխատանքների կատարման որակը և հետևել աշխատանքների իրականացման ժամանակացույցին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12