Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների 62 աշակերտներ կմասնակցեն դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին

Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների 62 աշակերտներ կմասնակցեն դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին 14.03.2016

Ավարտվել է դպրոցական առարկայական օլիմպիադայի Վայոց ձորի մարզային փուլը: Արդյունքներն ամփոփվել են մարտի 14-ին: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են մարզի հանրակրթական հաստատությունների 519 աշակերտներ, որոնցից 62-ն իրավունք են ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:

Տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 14.03.2016

Մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, խորհրդականի և ստորաբաժանումների պետերի: Նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նույն շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկան աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Ներկայացվեց նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում ստորաբաժանումների կողմից կատարվելիք աշխատանքները: Մարզպետին զեկուցվեց, որ շարունակվում է մարզի հողօգտագործողներին պետական ծրագրերով օժանդակության շրջանակում ներմուցված պարարտանյութերի և սերմացուների ստացման և բաշխման գործընթացը, տեղեկացվեց թե մարզի տարածքի որ գոտիներում է ընթանում գարնան գյուղատնտեսական աշխատանքներ՝ գարնանացան և այգիների էտում: Աշխատակազմի

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ 14.03.2016

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին՝ ցանկանալով նրանց դառնալ համերաշխ թիմի անդամներ, իսկ մարզպետներին հորդորել՝ նրանց հետ աշխատել նույնքան արդյունավետ, ինչպես նախկինում: Այնուհետև ՏԿԶ նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է մարզերում տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները, մասնավորապես՝ նախարարության գաղափարախոսությունը, որն ուղղված է լինելու մարզերում ոչ միայն ենթակառուցվածքների, այլև տարածքների տնտեսական զարգացմանը. հիմնական թիրախը լինելու է մարզերում տնտեսական ակտիվության ապահովումը: Շեշտադրումը դրվելու է մարզերում գործարարության զարգացման վրա, ինչը կնպաստի աշխատատեղերի, ինչպես նաև ֆինանսապես կայուն, մրցունակ համայնքների ստեղծմանը:

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 12.03.2016

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, հակահեղեղային միջոցառումների իրականացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը և մի շարք այլ հարցեր:

Տեղի է ունեցել Զառիթափ  համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան  հաշվետվությունը

Տեղի է ունեցել Զառիթափ համայնքի ղեկավարի 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը 12.03.2016

Տեղի է ունեցել Զառիթափ համայնքի ղեկավար Խաժակ Դավթյանի 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, գյուղապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հասվետվությունը և կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսվել է 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին:

Աղավնաձոր համայնքի ղեկավարը հանդես է եկել 2015 թվականի գործունեության տարեկան հաշվետվությամբ 12.03.2016

Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը ս/թ մարտի 9-ին հանդես է եկել 2015 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հանրային հաշվետվությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, գյուղապետարանի աշխատակազմի աշխատակիցները, ավագանու անդամները, ՀՕԱԿ-ների ղեկավարները և համայնքի բնակիչներ: Ներկայացվել է 2015 թվականի ֆինանսական հասվետվությունը և 2015 թվականին կատարված աշխատանքները: Խոսվել է նաև 2016 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին: Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53