Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էդուարդ Բագրատունու <<Քարե ժապավեն կյանքի մասին >> խորագրով լուսանկարների ցուցահանդեսը՝ Եղեգնաձորի պատկերասրահում

29.09.2017

 Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց Էդուարդ Բագրատունու (Ասատրյան) <<Քարե ժապավեն կյանքի մասին>> խորագրով լուսանկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Գոհար Ավագյանը: Օրհնության խոսք ասաց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Էդուարդ Բագրատունին խոսեց խաչքարերի լուսանկարների հավաքածո ունենալու ցանկության սկզբնաղբյուրի (խաչիկցի տատիկի սերն ու խորը հավատը խաչքարերի զորության հանդեպ) մասին և շնորհակալություն հայտնեց ներկաներին: Սրտի խոսք ասացին Մելս Բաբայանը, Սոնա Մարգարյանը և հեղինակի դուստր Նանե Բագրատունին: Ցուհանդեսի մասնակիցների առջև գեղարվեստական կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սան՝ ֆլեյտահար Ջեմմա Խալաթյանը և հեղինակի դստեր Ռաֆայելա Բագրատունու ղեկավարած պարային համույթի սաները: Միջոցառմանը մասնակցում էին մշակութային, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և մարզի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ցուցադրությունը կգործի մեկ ամիս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13