Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդես է եկել 2017 թվականի ութամսյա գործունեության հաշվետվությամբ

23.09.2017

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2017 թվականի  ութ ամիսների գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին <<Վարդաձոր>> ամսաթերթերի խմբագիրը, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող << ՀՕՄ>> բարեսիրական կազմակերպության, <<Եղեգնաձորի կանանց տարածքային ասոցացիա>> և <<Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն>>հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկայացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի 2017 թվականի ութամսյա գործունեության արդյունքները: Վարչությունների և ԶԾՎ բաժնի ղեկավարները հանդես եկան իրենց կողմից համակարգվող բնագավառներում անցած 8 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությամբ և պատասխանեցին լրատվամիջոցների ու ՀԿ ոլորտի ներկայացուցիչների հարցերին:
Հնչում էին հիմնականում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներին, ինչպես նաև մթերումների գործընթացին ու մարզի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր :
Լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից մարզի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղվեցին մարզպետ Հ. Սարգսյանին: Բարձրաձայնված բոլոր հարցերին մարզպետը պատասխանեց հանգամանորեն:
Ներկայացնում ենք մարզի կենսագործունեության կարևոր բնագավառներում արձանագրված արդյունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12